Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Մահացել է օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը

    Մահացել է օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը

    02.02.2014| 23:19
    Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին մահացած են գտել իր տանը: Նախնական վարկածի համաձայն` նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Նշվում է, որ դերասանին գտել են ներարկիչը ձեռքին: Մահվան պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ: Հոֆմանը 46 տարեկան էր: Անցյալում ևս նա բուժվել է թմրանյութերի կախվածությունից:
  • Երեք նախարարների խորհրդավոր ընթրիքը

    Երեք նախարարների խորհրդավոր ընթրիքը

    02.02.2014| 15:05
    Մյունխենի կոնֆերանսի շրջանակներում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն:
  • Քերին ու Զարիֆը հանդիպել են Մյունխենում

    Քերին ու Զարիֆը հանդիպել են Մյունխենում

    02.02.2014| 15:01
    Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ տեղեկացրել է Reuters-ը: Հանդիպման մանրամասները հայտնի չեն:
  • 262 միջոցառում և դուք Մաքսային միության անդամ եք

    262 միջոցառում և դուք Մաքսային միության անդամ եք

    02.02.2014| 14:56
    Հայաստանի կառավարությունը հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», որ կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց»:
  • ՕԵԿ-ը ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակվելու է

    ՕԵԿ-ը ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակվելու է

    01.02.2014| 20:41
    Մամլո ասուլիսում լրագրողների խնդրանքով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ և իր ղեկավարած կուսակցության գործունեությանը և ծրագրերին:
  • Քաղաքական դաշտը բաժանվում է երեք խմբի

    Քաղաքական դաշտը բաժանվում է երեք խմբի

    01.02.2014| 20:39
    Այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտը ես կբաժանեի մի քանի խմբի՝ առաջին. իրենց այլընտրանք հռչակող կամ իշխանությանը լոյալ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժեր՝ ԲՀԿ, ՀՅԴ, որ լոյալ են իշխանության նկատմամբ, ունեն պետական-իշխանական լծակներ պետական կառավարման համակարգում, խորհրդարանում, գործադիր իշխանության միջին օղակներում, ուղղակիորեն ներգրավված չլինելով կառավարության մեջ: Նրանք հանդես են գալիս իրենց դիրքորոշումներով, նաև իրենց շուրջը ձևավորում են որոշակի ընդդիմադիր տրամադրություններ, քաղաքական կառույցներ կամ հոսանքներ:
  • Ռոբերտ Քոչարյանի տեսակետները ես բաժանում եմ երկու մասի՝ բովանդակային և քաղաքական

    Ռոբերտ Քոչարյանի տեսակետները ես բաժանում եմ երկու մասի՝ բովանդակային և քաղաքական

    01.02.2014| 20:36
    Ամեն երկրի նախկին նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը տարիներ անց Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ իր տեսակետներն արտահայտել: Մենք պետք է ըմբռնումով վերաբերվենք այդ տեսակետներին: Ռոբերտ Քոչարյանի տեսակետները ես բաժանում եմ երկու մասին՝ բովանդակային և քաղաքական: Քոչարյանի բովանդակային հարցադրումներին բովանդակային պատասխան պետք է տան կառավարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները:
  • ՀԱՊԿ-ը լավ տեղեկացված է իրավիճակից

    ՀԱՊԿ-ը լավ տեղեկացված է իրավիճակից

    01.02.2014| 20:25
    Ինչու՞ ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանային միջադեպերին հարցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում պատասխանեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի կոնկրետ գործողություններին ու սադրանքներին:
  • Ադրբեջանից Հայաստանում ապաստան խնդրող ընտանիքը կարող է մնալ մեր երկրում, կամ մեկնել այլ երկիր

    Ադրբեջանից Հայաստանում ապաստան խնդրող ընտանիքը կարող է մնալ մեր երկրում, կամ մեկնել այլ երկիր

    01.02.2014| 20:21
    Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսում պատասխանելով Հայաստանում ապաստան խնդրող ադրբեջանցիների ընտանիքի մասին հարցին՝ ասաց, որ համապատասխան կառույցները աշխատում են նրանց հետ և խնդիրները սահմանված կարգով կլուծվեն, նրանք կարող են մնալ Հայաստանում կամ տեղափոխվել ՄԱԿ-ի որևէ երկիր:
  • Կառավարությունը պետք է գործի առավել համարձակ

    Կառավարությունը պետք է գործի առավել համարձակ

    01.02.2014| 19:55
    Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունը գործի առավել արյունավետ, առավել նպատակաուղղված: Խոսքը վերաբերոմ է թե ՕԵԿ նախարարներին, թե ողջ կառավարությանը հավաքական իմաստով: Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք պետք է առավել համարձակ, նպատակային, պատասխանատու ու հաշվետվողական լուծվեն, որպեսզի հասարակությունը տեսնի արդյունքները: Կառաարությունը պետք է առավել ամբիցիոզ խնդիրներ դնի ու լուծի, նշաձողը պետք է բարձրացնել, պետք է ավելի լավ աշխատել, որովհետև մարդիկ արդյունքներ են ուզում: Սոցիալ-տնտեսական վիճակը իրոք ծանր է, բազմաթիվ խնդիրներ կան, այդ խնդիրները լուծողը պեք է լինի կառավարությունը իր պատասխանատու և հետևողական աշխատանքով